«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2008-11-18 | #214, 2008-11-19 | #215, 2008-11-20


«ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄԸ» ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱՎ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԹԵԺ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ, բջջային կապի երրորդ օպերատոր ճանաչված «Ֆրանս տելեկոմ» ընկերության Հայաստանում ստեղծած «ՖՏԱ տելեկոմ» ընկերությանը շարժական կապի ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրեց: Նախնական լիցենզիան այս ընկերությունը ստացել էր հոկտեմբերի 17-ին:

Անդրադառնալով Հայաստան բջջային կապի նոր օպերատորի մուտք գործելուն, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ «ՖՏԱ տելեկոմի» մուտք գործելով, թեժ մրցակցություն է ակնկալվում բջջային կապի ոլորտում, որից կշահեն բաժանորդներըՙ ստանալով բարձրորակ կապ մատչելի գներով:

Հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը , ներկայացնելով հարցը, տեղեկացրեց, որ լիցենզիան ընկերությանը տրամադրվում է 15 տարով, եւս 15 տարի երկարացնելու իրավունքով: «ՖՏԱ տելեկոմին» են տրամադրվում նաեւ 055 եւ 095 կոդերըՙ 10 տարով: Լիցենզիայի պայմաններով երեք տարվա ընթացքում ընկերությունը պետք է ծածկույթ ապահովի Հայաստանի առնվազն 200 գյուղերում եւ Հայաստանը Իրանին ու Վրաստանին կապող ավտոճանապարհների 85 տոկոսում, 3G բջջային կապի ծառայություններ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, իսկ երկու տարում GSM ծածկույթՙ Երեւանում եւ 42 քաղաքներում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4