«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2008-11-20 | #216, 2008-11-21 | #217, 2008-11-22


ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴԸ ՌԴ ՉԵՄՊԻՈՆ

Նովոսիբիրսկում բնակվող Արսեն Թամրազյանը հաջող ելույթ ունեցավ Պենզայում անցկացված ծանրամարտի առանձին վարժությունների Ռուսաստանի առաջնության եւ գավաթի մրցաշարում: Մինչեւ 56 կգ քաշային կարգում Թամրազյանը հրում վարժության 139 կգ արդյունքով հռչակվեց ՌԴ չեմպիոն: Երկամարտում նա ցույց տվեց 247 կգ արդյունք, որը եւս լավագույն ցուցանիշն էր եւ հնարավորություն տվեց հայ ծանրորդին դառնալու նաեւ ՌԴ գավաթակիր: Իսկ պոկում վարժությունում Թամրազյանի արդյունքը (108 կգ) երկրորդն էր ու 2 կգ-ով զիջում էր չեմպիոն հռչակված Միխայիլ Շեւչենկոյի ցուցանիշին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4