Երեկ ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնեց Զագրեբ, որտեղ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մեր թիմի կազմում տատամի կմտնեն 5 ձյուդոյիստներ: Կանանց մրցավեճին կմասնակցի Անուշ Հակոբյանը, որն այս անգամ հանդես կգա ավելի ծանր քաշային կարգում (57 կգ):
Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Արթուր Սրապյանը (60 կգ), Համբարձում Տոնոյանը (66 կգ), Ռոբերտ Վարդանյանը (73 կգ) եւ Հակոբ Առաքելյանը (90 կգ): Հավաքականի մարզիչն է Կարեն Սիմոնյանը: Մրցումների է մեկնել նաեւ ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը, որը կսպասարկի գոտեմարտերը:
Մրցաշարն անցկացվելու է նոր կանոններով, որը կիրառվել է Բանգկոկում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությունում: Ըստ այդ կարգի, բրոնզե մեդալների համար կարող են պայքարել միայն այն ձյուդոյիստները, որոնք նվազագույնը հասել են մինչեւ քառորդ եզրափակիչ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ