Իրան-Հայաստան գազատարի երկրորդ փուլի շինարարությունն ավարտված է: Այժմ ընթանում են փորձարկման աշխատանքները: Տեղեկացնելով այս մասին, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը երեկ ասաց, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է օգտագործել իրանական գազը:
Այլ նախագծերից, էներգետիկայի նախարարը, պատասխանելով հարցին, անդրադարձավ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հեռանկարին: Նա հայտնեց, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստերում քննարկվելու են այդ նախագծի ֆինանսավորման հարցը: 2009-ին նախատեսվում է սկսել նախագծային աշխատանքները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ