«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2008-11-21 | #217, 2008-11-22 | #218, 2008-11-25


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՐ ՀԵԾԱՆՎԱՀՐԱՊԱՐԱԿ

Երեւանի նոր հեծանվահրապարակը կկառուցվի Իսակովի պողոտայի մոտ եւ կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին: Նոր հեծանվահրապարակի կառուցումից հետո հին հեծանվահրապարակը կքանդվի եւ նրա մոտ 35 հազար քմ տարածքումՙ վերգետնյա հատվածում իտալական «Ռենկո» ընկերությունը կկառուցի բնակելի շենք եւ հյուրանոցային համալիր, իսկ ստորգետնյա մասումՙ ավտոկայանատեղի: Այս մասին երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա նաեւ նշեց, որ ներկայիս հեծանվահրապարակը չունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Երեւանցիների համար մեկ այլ կարեւոր նշանակության իրադարձության մասին եւս երեկ հայտնեց գլխավոր ճարտարապետը: Մեկ շաբաթ հետո կբացվի Գետառի նոր ճանապարհը, որը հնարավորություն կտա վերացնելու Սայաթ-Նովայի, Խանջյան, Նալբանդյան փողոցների խցանումները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4