Նոյեմբերի 23-ին Սիմֆերոպոլի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում տեղի ունեցավ գալա-համերգՙ նվիրված Ղրիմի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու հիմնադրման 650-ամյակին: Հանդիսությանը ներկա էին մեծ թվով հայեր եւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Համերգին մասնակցում էին Ղրիմում բնակվող հայ երաժիշտներ, երգիչներ, «Արարատ» պարախումբը, որի կազմում հայերից բացի հանդես են գալիս նաեւ ռուսներ եւ մեկ թաթար: Հանդիսության ժամանակ Այվազովսկու անվան մեդալներով պարգեւատրեցին ղրիմահայ համայնքի ակտիվիստներին, Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնմանը նպաստած անձանց: Պարգեւների են արժանացել նաեւ տեղացի հայ արվեստագետներ եւ մարզիկներ:
Ա. Բ.