«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2008-11-28 | #222, 2008-11-29 | #223, 2008-12-02


ՀՆԴԿԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱԽԱՂ

Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում այդ երկրի շախմատի երիտասարդական հավաքականի հետ մրցախաղ են անցկացնում մեր երիտասարդ շախմատիստները: Մեր երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված են Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Յուրաքանչյուր մրցախաղ բաղկացած է 4 պարտիայից: Հաղթանակի դեպքում թիմին տրվում է 2 միավոր, ոչ-ոքին գնահատվում է մեկ միավորով:

Առաջին տուրում մեր շախմատիստները 1,5-2,5 հաշվով զիջեցին մրցակցին: Մեր թիմից հաղթանակ տարավ միայն Ավետիք Գրիգորյանըՙ պարտության մատնելով միջազգային վարպետ Ռոհիտին: Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Պրասադ Արունի հետ, իսկ Տեր-Սահակյանն ու Անդրեասյանը պարտվեցին համապատասխանաբար Ադհիբանին ու Գուպտային:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4