Երեկ Երեւանում նշվեց Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 111-ամյակը: Հանրապետության վետերանները, զինվորականները, մի շարք հասարակական կազմակերպության անդամները, «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի եւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները ծաղկեպսակներ դրեցին Հ. Բաղրամյանի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հ. Բաղրամյանի անվան զորամասի հրամանատար, «Հովհաննես Բաղրամյանի անվան հայրենասիրական հասարակական կազմակերպության» նախագահ, գնդապետԱրթուր Բաղրամյաննիր խոսքում նշեց, որ մարշալ Բաղրամյանի անունն անբաժանելի է մեր հայրենիքի անցյալից ու ներկայից, նա հուսալի բարոյական կողմնացույց է ներկա ու գալիք սերունդների համար: «Չափազանցություն չի լինի ասել, որ Բաղրամյանը իր ապրած տարիների մեծ մասը նվիրել է հայրենիքին եւ նրա զինված ուժերին անմնացորդ ծառայելու գործին: Նա պարգեւատրվել է 50 բարձրագույն շքանշաններով եւ մեդալներով», հավելեց զորամասի հրամանատարը:
Հայաստանի պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահՀրանտ Հովհաննիսյաննէլ շեշտեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր ակնառու ընդունակություններով եւ կարողություններով է աչքի ընկել մարշալ Բաղրամյանը: Նրա խոսքով, հայ ժողովուրդը պարտավոր է վառ պահել նրա հիշատակը եւ հպարտանալ համաշխարհային պատմության մեջ նրա ունեցած հաջողություններով:
Ն. Մ.