«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2008-11-29 | #223, 2008-12-02 | #224, 2008-12-03


ԲԱԺԱՆՎԵՑԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ

Հնդկաստանի եւ Հայաստանի շախմատի երիտասարդական հավաքականների մրցախաղի 2-րդ տուրում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Ընդ որում, բոլոր չորս պարտիաներում էլ արդյունավետ ելք գրանցվեց: Այս անգամ մեր թիմից հաղթանակներ տարան Զավեն Անդրեասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, որոնք նախորդ տուրում պարտվել էին: Անդրեասյանը սեւ խաղաքարերով պարտության մատնեց Աբհիջեթին, իսկ Տեր-Սահակյանը սպիտակներով հաղթեց Գուպտային:

Մյուս երկու խաղատախտակների վրա մեր շախմատիստները պարտվեցին: Հրանտ Մելքումյանը միավորը զիջեց Պրասադ Արունին, իսկ Ավետիք Գրիգորյանը պարտվեց Ադհիբանին: Այսպիսով, երկու տուրից հետո մրցախաղի հաշիվն է 3-1` հօգուտ հնդիկների: Հիշեցնենք, որ առաջին տուրում նրանք հաղթել էին 2,5-1,5 հաշվով: Մրցակիցները եւս երկու տուր կանցկացնեն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4