«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2008-12-02 | #224, 2008-12-03 | #225, 2008-12-04


ԵՐԻՏԱՍԱՐԴ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂ ԵՆ ԽԱՂՈՒՄ

Շախմատի Հայաստանի երիտասարդական հավաքականն անհաջող է հանդես գալիս Նյու Դելիում Հնդկաստանի իր հասակակիցների հետ մրցախաղում: 3-րդ տուրում մեր շախմատիստները պարտվեցին 1-3 հաշվով: Ընդ որում, հայ շախմատիստներից եւ ոչ մեկին չհաջողվեց հաղթել մրցակցին: Ավետիք Գրիգորյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Ադհիբանի եւ Սենգուրտայի հետ: Իսկ ահա Զավեն Անդրեասյանն ու Հրանտ Մելքումյանը զիջեցին մրցակիցներին: Զավենը սեւերով պարտվեց Գուպտային, Հրանտը սպիտակներով զիջեց Արունին:

Այսպիսով, մրցախաղի ավարտից հետո մեկ տուր առաջ արդեն պարզ դարձավ, որ հնդիկ շախմատիստները շահել են մրցավեճը: 3 տուրից հետո նրանք մրցախաղը շահում են 5-1 հաշվով:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4