«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2008-12-03 | #225, 2008-12-04 | #226, 2008-12-05


ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ

Անշարժ գույքի շուկայում սպասողական վիճակը շարունակվում է

Այս տարվա հոկտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14550 գործարք, ինչը 10 տոկոսով ավելի է սեպտեմբերին կատարված գործարքների եւ 9,1 տոկոսով պակաս` անցած տարվա հոկտեմբերին կատարվածների համեմատ: Այս մասին տեղեկացանք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի հոկտեմբեր ամսվա վերլուծության տվյալներից:

Օտարման գործարքները հոկտեմբերին կազմել են 5035, որոնց մեջ առուվաճառքինը` 82,3 տոկոսը, իսկ մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Սեպտեմբերի համեմատ անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 6,2 տոկոսով, իսկ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ` նվազել 16,7 տոկոսով: Օտարման գործարքների քանակի 30 տոկոսն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 31,7 տոկոսը բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններն են:

Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 67 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 1,1 տոկոսով, բայց նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ` նվազել 25,5 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել են 0,3 տոկոսով; Հիշեցնենք, որ սեպտեմբերին դրանք աճել էին 0,1 տոկոսով, իսկ օգոստոսին` նվազել 1,8 տոկոսով: Ըստ համայնքների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները հոկտեմբերին այսպիսին են եղել.

Աղյուսակից երեւում է, որ հոկտեմբերին Կենտրոնում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում եւ Նուբարաշենում անշարժ գույքի գներն աճել են սեպտեմբերի համեմատ, իսկ Արաբկիրում, Նոր Նորքում, Էրեբունիում, Շենգավիթում, Դավիթաշենում, Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում` նվազել: Արդյունքում Երեւանի բնակարանների 1 քմ-ի միջին գինը նվազելով` կազմել է 300 հազար դրամ:

Մարզերում, բացառությամբ Երեւանի, վաճառվել են 426 բնակարաններ, որոնց քանակը սեպտեմբերի համեմատ աճել է 9,8 տոկոսով, իսկ 2007-ի հոկտեմբերի համեմատ` նվազել 20,7 տոկոսով: Միջին գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 2,1 տոկոսով: Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հոկտեմբերին եղել են Վաղարշապատում (Էջմիածնում), որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 178 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) սեպտեմբերին այդ գինը 171 հազար դրամ էր, որը երկրորդ ցուցանիշն էր Աբովյանից հետո: Այս անգամ արդեն Աբովյանն է երկրորդը, բնակարանների 1 քմ-ն` 177 հազար դրամ ցուցանիշով, այնուհետեւ` Ծաղկաձորը, 165 հազար դրամ: Ապա գալիս են Իջեւանը, 1 քմ-ն` 141 հազար դրամ, Աշտարակը եւ Ջերմուկը` 140 հազար դրամ, Մասիսը եւ Նոր Հաճընըՙ 138 հազար դրամ:

Հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 495 գործարք, որից 88-ը Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը սեպտեմբերի համեմատ նվազել է 19,3 տոկոսով, իսկ մարզերում աճել 16,6 տոկոսով: 2007-ի հոկտեմբերի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է գրեթե 57 տոկոսով, իսկ մյուս մարզերում միասին վերցրած` գրեթե 20 տոկոսով:

Միջին շուկայական գները Երեւանում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, աճել են 0,7 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գներն, ըստ Երեւանի համայնքների, կազմել են.

ՀամայնքներՄիջին գները (դրամ) հոկտեմբեր 2007թ.Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2008թ.Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2008թ.Կենտրոն465500490000486500Արաբկիր377300401700403600Քանաքեռ-Զեյթուն282900313200311400Նոր Նորք245000272600273000Ավան243700276800272600Էրեբունի243900267000275200Շենգավիթ259500283700285500Դավիթաշեն274400304900307300Աջափնյակ256000269800276000Մալաթիա-Սեբաստիա246400255000259400Նուբարաշեն133200165600160000Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)275300300000301000

Աղյուսակից երեւում է, որ, ի տարբերություն բնակարանների, անհատական տների գները մայրաքաղաքի բոլոր համայնքներում փոքր աճ են ունեցել:

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գներն ավելացել են 1,6 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Ծաղկաձորում են, 1 քմ-ն` 267 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 191 հազար դրամ: Երրորդը Վաղարշապատն է, 1 քմ-ն` 179 հազար դրամ, այնուհետեւ Աշտարակըՙ 144 հազար դրամ: Նոր Հաճընից (142 հազար դրամ) եւ Մասիսից (139 հազար դրամ) առաջ է անցել Իջեւանը, որտեղ 1 քմ անհատական տան միջին գինը հասել է 143 հազար դրամի:

Ինչ վերաբերում է հողի շուկային, ապա 2008-ի հոկտեմբերին 2007-ի հոկտեմբերի համեմատությամբ, Հայաստանում հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 13,3 տոկոսով:

Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն է այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ զգալիորեն` 33,9 տոկոսով աճել: Այդ ցուցանիշը 1,2 տոկոսով աճել է անգամ մյուս բոլոր ցուցանիշներով նվազում արձանագրած 2007-ի հոկտեմբերի համեմատ:

2008-ի հոկտեմբերին անշարժ գույքի իրականացված 2262 գրավադրման գործարքներից 137-ը հիպոթեկային գրավադրման գործարքներ են, որից 92-ը` Երեւանում: Փաստորեն, հիպոտեկային գրավադրման գործարքների քանակը Հայաստանում նվազել է 5,5 տոկոսով, ընդ որում Երեւանում` 16,4 տոկոսով, իսկ մարզերում աճել 28,6 տոկոսով:

Փաստորեն, առուվաճառքի գործարքների եւ գների մասով, անշարժ գույքի շուկայի ցուցանիշները հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ կամ աճ են արձանագրել, կամ չնչին նվազում, մինչդեռ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ այդ ցուցանիշները էապես նվազել են: Սա թույլ է տալիս վիճակը Հայաստանի անշարժ գույքի շուկայում բնորոշել որպես սպասողական` որոշ տատանումներով: Թե ի՞նչ կլինի հետո, կարծիքները տարբերվում են: Շուկայի մասնակիցների եւ մասնագետների մի մասը գտնում է, որ միջազգային ֆինանսական ճգնաժամն իր ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա եւ պահանջարկն այստեղ կընկնի: Մյուսներն այն կարծիքին են, որ ճգնաժամի պատճառով անշարժ գույքի պահանջարկի անկումը կարելի է կանխել նախատեսված մի շարք քաղաքաշինական ծրագրերն իրագործելով եւ անկայուն աշխարհից դեպի ֆինանսական առումով կայուն Հայաստան, այդ թվում` անշարժ գույքի շուկա, մեր հայրենակիցների ֆինանսական միջոցները ներգրավելով: Առաջիկա ամիսներին կերեւա, թե որ մոտեցումն էր ավելի իրատեսական: Համենայն դեպս, հստակ է, որ շատ բան կախված կլինի ընդհանուր տնտեսական իրավիճակից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ՀամայնքներՄիջին գները (դրամ) հոկտեմբեր 2007թ.Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2008թ.Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2008թ.Կենտրոն472700508500506700Արաբկիր390800438200437400Քանաքեռ Զեյթուն287700324700322900Նորք-Մարաշ245400310400304400Ավան246200289800288000Էրեբունի249600290000288700Շենգավիթ261800292800292000Դավիթաշեն277600324500322700Աջափնյակ259300300900299400Մալաթիա-Սեբաստիա249000294200291200Նուբարաշեն133900168300163900Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)279500322000319800