«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2008-12-10 | #230, 2008-12-11 | #231, 2008-12-12


ՂԱՐԱԲԱՂԸ ՄԻՇՏ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ԵՂԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻՆ

«Մարդու իրավունքների պաշտպանությունը սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեմայով համատեղ կոնֆերանսը, որը նախաձեռնել էին ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնը, ԼՂՀ Գերագույն դատարանը, ԼՂՀ խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ԼՂՀ արդարադատության նախարարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանը, նվիրված էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին եւ ԼՂՀ սահմանադրության օրվան: Գիտկոնֆերանսը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ին եւ 10-ին Ստեփանակերտում:

Միջոցառումը բացելով, ԱԺ նախագահԱշոտ Ղուլյանընշեց. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին միանալու մասին հայտարարել է իր պետական անկախության հռչակումից շուրջ մեկ տարի անցՙ ԳԽ նախագահության 1992 թվականի նոյեմբերի 26-ին: Նորանկախ հանրապետության այդ քայլը, ըստ Ա. Ղուլյանի, բխում էր արցախահայության ազգային¬ազատագրական պայքարի բուն գաղափարիցՙ ուղղված իր պատմական բնօրրանում հնագույն ժամանակներից ի վեր գոյատեւող հայ էթնոսի եւ այդ հանրության անդամ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը»:

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ԼՂՀ նախագահԲակո Սահակյանը: Կարեւորելով կոնֆերանսի նշանակությունը, նախագահը մասնավորապես ասաց. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միշտ հավատարիմ է եղել ազատության, ժողովրդավարության գաղափարներին, ինչպես նաեւ այնպիսի իրավական պետության ստեղծմանը, որտեղ մարդու եւ քաղաքացու արժանապատվությունն ու ազատությունը կլինեն բարձրագույն արժեքներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրության ընդունումը մեկ անգամ եւս հաստատել է այդ գործընթացի անշրջելիությունը եւ մեր ժողովրդի ձգտումն ու կամքըՙ լիովին իրացնել ազատ եւ արդար հասարակության մեջ ապրելու իրավունքը, որտեղ կլինեն բոլորի համար զարգացման հավասար հնարավորություններ»:

Կոնֆերանսի մասնակիցները երկօրյա լիագումար նիստերում քննարկեցին մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք խնդիրներ` երկու հայկական պետություններում առկա փորձն ու անելիքները գնահատելով միջազգային պրակտիկայի համադրության մեջ:

Ընդհանուր առմամբ լսվեց 7 զեկուցում, որոնցով հանդես եկան ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչՎիգեն Քոչարյանը, ՀՀ ՍԴ նախագահԳագիկ Հարությունյանը, ԼՂՀ գերագույն դատարանի նախագահԱրարատ Դանիելյանը, ՀՀ գլխավոր դատախազԱղվան Հովսեփյանը, ՀՀ ՍԴ անդամներԿիմ ԲալայանըեւՀրանտ Նազարյանը, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանՅուրի Հայրապետյանը:

Զեկուցումներն ուղեկցվեցին մտքերի փոխանակությամբ, իսկ հարցերին տրվեցին համապատասխան պարզաբանումներ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4