«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2008-12-11 | #231, 2008-12-12 | #232, 2008-12-13


ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵ՞Ր ԵՆ ՆԵՐԿՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Մարտի 1-2-ի իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկ տեղի ունեցած հանդիպումը փակ էր, ինչն ըստ հանձնաժողովի նախագահՍամվել Նիկոյանիավելի շատ բան տվեց, քան նախորդ համանման հանդիպումները, երբ հանձնաժողովականների հարցերին հրավիրյալներն են պատասխանել: Այդպիսի փակ նիստեր էլի են լինելու, եթե հրավիրյալները պահանջեն: Փաստորեն առանց լրագրողների հրավիրվածներն ավելի անկաշկանդ են դառնում, ինչը եղել է երեկ, երբ հանձնաժողով է եկել ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտԳրիգոր Գրիգորյանը: Ըստ նրա տեղեկատվության` ներքին զորքի երկու ծառայողից բացի, զոհվածներից 3-ը մահացել են «Չերյոմուխա-7-ից», 1-ը` բութ գործիքից, մյուսները` հրազենային վնասվածքներից:

Մինչեւ այժմ փորձագիտական արդյունք չկա, որը կհաստատի, թե ներքին զորքերի արսենալում եղած զինատեսակներից քանի՞ մարդ է մահացել: «Չերյոմուխայի» ռեկաշետից է մարդ զոհվել (այսինքն` երբ ուղիղ կրակել են մարդու վրա, մինչդեռ դա գազային փամփուշտ է, որ պետք է 45 աստիճանի անկյան տակ վերեւ բարձրանա, ազատ անկում ունենա, որ գազ արտազատի. այդ դեպքում նա չի ունենում այն ուժը, որը չի կարող մահվան պատճառ դառնալ). այս հարցի պատասխանն, ըստ Ս. Նիկոյանի, չկա:

Դիմադրությունը կամ հարձակողական գործողությունները կրել են տարերային բնույթ, թե՞ կազմակերպված. Գրիգորյանի համոզմամբ` կազմակերպված, քանի որ ցուցարարները կարողանում էին շրջանցել եւ դուրս գալ ոստիկանության թիկունք: Ի՞նչ է կիրառվել ոստիկանության դեմ. մարտական նռնակ, հրազեն, բայց նպատակը ոչ թե սպանելն է եղել, այլ ուղղակի վախեցնելը` գլխի վրայով են կրակել: Առաջին անգամ հանձնաժողովականները լսել են, որ ցուցարարները կիրառել են հատուկ միջոցներ «Զարյա», որն ունի ձայնալուսային մեծ ազդեցություն: Ոստիկանության զորքն ունեցել է 10 հատուկ միջոց` «Զարյա», 6-ն օգտագործվել է, 4-ը վերադարձվել, իսկ նախկին հրամանատարը նկատել է 20-ից ավելի «Զարյայի» օգտագործում, որը հիմք է տվել նրան ենթադրելու, որ ցուցարարներն են դա արել:

Ցուցարարները երեք անգամ մեքենաներով նաեւ փորձել են մխրճվել ոստիկանության շարքերի մեջ: Գ. Գրիգորյանի անմիջական հրահանգով ուղիղ նշանառությամբ ոստիկանությունը կրակել է զորքի մեջ մխրճվող ավտոբուսի վրա կողքի պատուհանից, վարորդը իջել եւ փախուստի է դիմել, այդ վարորդի ինքնությունը պարզված չէ: Պարոնյան եւ Լեոյի փողոցի խաչմերուկից հրազենային կրակից վիրավորվեց եւ զոհվեց Տիգրան Աբգարյանը, Գրիգորյանն այդ պահին այդտեղ է եղել, դիպուկահարն էլ եղել է իր կողքին, դիպուկահարը ամբողջ իրադարձությունների ժամանակ եղել է Գրիգորյանի կողքին, որին էլ Գրիգորյանը հանձնարարել է հարմար դիրք գրավել եւ փորձել վնասազերծել այն անձին, որը վիրավորել էր Աբգարյանին: Աջ մայթից դիպուկահարը կրակել է այդ ուղղությամբ եւ վիրավորել կրակողին ոտքից: Գրիգորյանը 4 զինվոր է ուղարկել` բռնելու կրակողին, բայց վերջինս ուրիշների օգնությամբ փախել է:

Ոստիկանական զորքերի համակարգում ձեւավորված է եղել հատուկ նշանակության ջոկատ, որի կազմում էլ եղել է դիպուկահարը (նա 1 փամփուշտ է օգտագործել):

Մինչեւ մարտի 1-ի իրադարձությունները Գրիգորյանն ունեցել է չստուգված տեղեկատվություն, որ Վրաստանից հատուկ միջոցներ են ներկրվել Հայաստան, դրանով չեն զբաղվել, բայց որ 20-ից ավելի «Զարյա» է կիրառվել, երբ ոստիկանությունն ունեցել է 10 եւ կիրառել 6-ը, այդ փաստը Գրիգորյանը կապել է վերը նշված տեղեկատվության հետ: «Զարյան» ազդեցիկ է եւ խուճապ է առաջացրել ոստիկանության զորքերի մեջ:

Ըստ Ս. Նիկոյանի` եթե որեւէ մեկն ուզում է մի արկղ բան բերել Վրաստանից, կբերի:

Հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյաննէլ Գրիգորյանի պատմածից եզրակացրել էր, որ ոստիկանության քայլերը կազմակերպված-ծրագրային չեն եղել, ապա ուշադրություն հրավիրեց Գ. Գրիգորյանի խոսքի այն հատվածին, որ մարտի 1-ին գեներալը կատարել է այն, ինչ համարել է ճիշտ` պետության եւ պետականության շահերն է պաշտպանել եւ շատ ցավում է, որ զոհեր են եղել, իսկ իր մարտական ընկերները անազատության մեջ են. դա նրանց ընտրությունն է:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4