«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2008-12-13 | #233, 2008-12-16 | #234, 2008-12-17


ՆՈՐ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ ՋԱՎԱԽՔՈՒՄ

Ինչպես արդեն տեղյակ են «Ազգի» ընթերցողները, Ախալցխայում ընթանում են ջավախահայ քաղաքական ակտիվիստներ Վահագն Չախալյանի, Գուրգեն Շիրինյանի (հեռակա կարգով ) եւ նրանց ազգականների դատավարությունները: Գուրգեն Շիրինյանի, նրա հոր` Հարություն Շիրինյանի եւ հորաքրոջ` Կարինե Շիրինյանի գործով հերթական դատական նիստն այսօր է:

Վրացական իշխանությունները տեսնելով, որ Շիրինյանների դեմ հարուցված քրեական գործը թույլ է եւ դատաքննության ընթացքում փլուզվում է, փորձում են ճնշում գործադրել մեղադրյալների հարազատների վրա` ըստ երեւույթին նպատակ ունենալով թույլ չտալու ապագա անխուսափելի մեղադրական վճռի բողոքարկումը:

Այսպես, Ախալքալաքի ոստիկանությունը վերջերս քրեական գործ է հարուցել Գուրգեն Շիրինյանի հորաքրոջ տղայի` Արթուր Նահապետյանի նկատմամբ, որը Խուլգումա գյուղի բնակիչ է: Պարզելով, որ նա գյուղի խանութի տիրոջից ապառիկ ապրանք է վերցրել եւ դրա դիմաց գումար է պարտք, Ախալքալաքի ոստիկանության պետ Սամվել Պետրոսյանը ոստիկանություն է հրավիրել պարտատիրոջը եւ պարտադրել նրան բողոք գրել իր պարտապանի դեմ: Այդ բողոքի հիման վրա Արթուր Նահապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Միաժամանակ, վրաց իշխանությունները նոր մեղադրանքներ առաջադրելու պատճառաբանությամբ շարունակում են հետաձգել Վահագն Չախալյանի եւ նրա ազգականների դատավարությունը: Չախալյանների գործով վերջին դատական նիստի օրվանից (դեկտեմբերի 3), անցել է երկու շաբաթ:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4