«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2008-12-13 | #233, 2008-12-16 | #234, 2008-12-17


ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՎԵՍՏԱԲԱՆՆԵՐԻ 3-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Երեկ տեղի ունեցավ երիտասարդ հայ արվեստաբանների գիտական երրորդ նստաշրջանըՙ նվիրված ԳԱԱ արվեստի ինստիտուտի 50-ամյակին: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը, ողջույնի խոսքերովՙ Սամվել Հարությունյանը եւ Վլադիմիր Բարխուդարյանը:

Բովանդակային հագեցած զեկուցումներ կարդացին Արա Խզմալյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը (թատրոն), Մարգարիտա Քամալյանը, Գալուստ Հովսեփյանը, Գրիգոր Գրիգորյանը (կերպարվեստ-ճարտարապետություն), Արթուր Ավանեսովը, Արուսյակ Թամրազյանը (երաժշտություն): Զեկուցումներին հաջորդեցին նիստերըՙ երիտասարդ արվեստաբանների (Արթուր Ավանեսով, Մերի Կիրակոսյան, Արա Խզմալյան, Տաթեւիկ Շախկուլյան) համանախագահությամբ:

Նստաշրջանն այսօր շարունակելու է աշխատանքները:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4