Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիա համալսարանի բժշկական կենտրոնը ճանաչվել է ամբողջ Ամերիկայում ամենաարագ եւ ամենակատարյալ բժշկական օգնություն ցույց տվողն այն հիվանդներին, որոնք տառապում են սրտանոթային նեղացումով եւ կարիք ունեն բալոնային անտիոպլաստիկական միջամտության:
Այդ կենտրոնի մեծահասակների լաբորատորիայի համատնօրենն է դոկտ. Երեմ Եղիազարյանը, որին էլ հիվանդները պարտական են որակյալ եւ արագ բժշկական օգնություն ստանալու համար, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 29-ի համարը: Հիվանդանոցի արտակարգ դեպքերի բաժնում հիվանդները մեկ ժամից էլ պակաս ժամկետում ստանում են անհրաժեշտ վիրահատական միջամտությունը, գրանցելով ռեկորդային ժամանակահատված ամբողջ երկրի մասշտաբով: «Ազգային սրտանոթային տեղեկությունների գրանցման» հարցումների տվյալներով, հաստատությունն առաջին տեղն է գրավել հարցման ենթարկված 850 հիվանդանոցների շարքում: Մյուս հիվանդանոցներում բուժման ժամկետը տատանվել է 1,5-2 ժամվա միջեւ:
Հ. Ծ.