«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2008-12-23 | #239, 2008-12-24 | #240, 2008-12-25


ՀԲԸՄ-Ն ՀՀ ՇԱԽՄԱՏԻ 3-ՐԴ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Դեկտեմբերի 17-18-ը Երեւանի Կենտրոն համայնքի 26 դպրոցի 104 աշակերտ շախմատի տանը մրցել են Հայաստանի դպրոցականների շախմատի 3-րդ օլիմպիադայի հաղթողի տիտղոսի համար: Երկօրյա մրցաշարը Կենտրոն համայնքի դպրոցների միջեւ օլիմպիադայի երկրորդ փուլն է: Հաղթող է ճանաչվել Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը, որն էլ պայքարը կշարունակի 3-րդ փուլում եւ կներկայացնի Երեւանի Կենտրոն համայնքը:

Հայաստանի դպրոցականների շախմատի 3-րդ օլիմպիադայի կազմակերպմանն ու անցկացմանը աջակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Առաջին փուլում ՀԲԸՄ-ն 2000 շախմատի տախտակ ու դրանց համապատասխան քարեր է նվիրել Հայաստանի բոլոր մարզերի ու ԼՂՀ-ի շուրջ 800 դպրոցներին: Եզրափակիչ փուլի հաղթողներին ՀԲԸՄ-ն կպարգեւատրի համակարգիչներով:

Արդեն երկրորդ տարին է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հովանավորում է Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադան: Այս տարի եւս ՀԲԸՄ-ն պայմանագիր է կնքել ՀՀ գիտության եւ կրթության նախարարության ու շախմատի ֆեդերացիայի հետ 2008-2009 ուսումնական տարում նվիրաբերության վերաբերյալ:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4