«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2008-12-24 | #240, 2008-12-25 | #241, 2008-12-26


ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծումը քննարկման փուլում է: Ըստ նախարար Ներսես Երիցյանի, Երեւանի Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) եւ Ռուսաստանի Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը համատեղ մշակել են «Ռադիոնուկլիդների արտադրության արագացուցչային տեխնոլոգիաներ ՀՀ-ի եւ տարածաշրջանի երկրների բժշկության համար» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է ԵրՖԻ-ի բազայի վրա ստեղծել ցիկլոտրոնային միջուկային կենտրոն: Արագացուցիչների կիրառմամբ նոր տեխնոլոգիաների ներդրումը բժշկության մեջ եւ հարակից բնագավառներում հնարավորություն կտա Հայաստանին տիրապետել բժշկական ախտորոշման արդիական մեթոդներին, արմատապես բարելավել բնակչության բժշկական սպասարկման որակը, Հայաստանը դարձնել Միջուկային բժշկության կենտրոն, որը կլինի միակը տարածաշրջանում ռադիոնուկլիդների արտադրության, արտահանման եւ դրանց հիման վրա բժշկական ախտորոշման ու բուժման բնագավառում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4