«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#240, 2008-12-25 | #241, 2008-12-26 | #242, 2008-12-27


2009-ԻՆ «ԱԶԳԸ» ՆՈՐ ԿԱՅՔԷՋՈՎ

Գալիք տարում «Ազգը» որոշել է իր ինտերնետային ընթերցողներին նոր անակնկալ մատուցել եւ ներկայանալ նոր դեմքով, այսինքնՙ www.archive.azg.am կայքէջով մեր թերթի ամենօրյա ընթերցողները այն կտեսնեն դիզայներական նոր լուծումով եւ ծրագրային նոր հնարավորություններով: Մենք հուսով ենք, որ մեր ամենօրյա ընթերցողներն այն կհավանեն եւ կայքը կօգտագործեն ոչ միայն հոդվածներ, վերլուծություններ եւ լուրեր ընթերցելու համար, այլ նաեւ կօգտվեն նոր ծառայություններից, որոնք կառաջարկի թերթի ինտերնետայաին տարբերակը: Կայքը հնարավորություն կտա տեսնելու եւ վերջապես ծանոթանալու մեր թերթում աշխատող բազմաթիվ լրագրողների հետ, ինչպես նաեւ հնարավորություն կտա ուղիղ կապ հաստատել թե՛ հոդվածագրերի եւ թե՛ խմբագրի հետ: Այսինքնՙ հետադարձ կապը ընթերցողի հետ, ինչը շատ կարեւոր է մեր թերթի համար, կգործի լիարժեք կերպով:

Նախատեսված է, որ հետագայում «Ազգի» մշտական ընթերցողները կարող են գրանցվել մեր կայքում, ինչը նրանց հնարավորություն կտա ավելի լայն կերպով օգտվել կայքի նորամուծություններից: Նշենք, որ թերթի լրագրողները կունենան իրենց կայքերը` բլոգները, որտեղ կհրատարակեն հոդվածները եւ ընթերցողները հնարավորություն կունենան իրենց կարծիքը հայտնել եւ քննարկում կազմակերպել առաջարկված հարցի շուրջ:

  «Ազգի» կայքէջը մատչելի կլինի նաեւ բջջային հեռախոսների միջոցով, որեւէ մեկը WAP ռեժիմով կկարողանա ընթերցել թերթի հոդվածները եւ նույնիսկ ծանոթանալ նորությունների ու «Զվարթնոց» օդանավակայանի չվերթերի ժամանակացույցին:

Ինչեւէ, «Ազգը» շարունակում է փոփոխվել եւ հաճելի անակնկալներ մատուցել իր ընթերցողներին, նաեւ իր շնորհակալությունն է հայտնում «Արմինկո» ընկերությանը, որը 8 տարի շարունակ մեր գործընկեր-պրովայդերն է:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4