Ստամբուլում վերջերս լույս տեսած արեւմտահայ գրող հրապարակագիր, մտածող Եղիա Տեմիրճիպաշյանի «Հրայրք Մութին» ժողովածուի առիթով մեր թերթի երեկվա հոդվածին արձագանքել է տեղի «Ժամանակ» օրաթերթի աշխատակից, ժողովածուի համախմբագիր-կազմող Սեւան Տեյիրմենճյանը: Գոհունակություն հայտնելով մեր անդրադարձի առիթով` նա երկու ճշտում է անում` տպարանի եւ Սիրանուշ Դվոյանի հետ կապված:
Գիրքը հրատարակվել է «Ժամանակ» օրաթերթի տպարանում, ինչը եւ վերջին էջին գրված է եւ զարմանալիորեն մեր հոդվածում մեխանիկական վրիպում է կատարվել:
Ինչ վերաբերում է «Տեմիրճիպաշյանի ստեղծագործությունների ամբողջական հրատարակությունն իրականացնելու պոլսահայ մտավորականների փորձը» մեր արտահայտությանը` նկատի է առնվել Թրքահայ ուսուցչաց հիմնարկի նախաձեռնությունը եւ իրագործումը, անշուշտ, նաեւ ժողովածուն կազմող-խմբագիրներին` առանձին չմասնրամասնելով Սիրանուշ Դվոյանի հայաստանյան ծագումը:
Շնորհակալություն պոլսահայ մեր կոլեգային:
Մ. Բ.