Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը, որ հանդես էր գալիս Մոսկվայի «Լոկոմոտիվի» փոխարինողների կազմում, նոր մրցաշրջանին նախապատրաստվում էր «Վոլգայի» կազմում: Նա Մոսկվայի «Դինամոյի» մարզադպրոցի սան է: 21-ամյա ֆուտբոլիստը վերջին երկու մրցաշրջաններում աչքի է ընկնում արդյունավետ խաղովՙ ճանաչվելով փոխարինողների մրցաշարի լավագույն ռմբարկու: Անցած մրցաշրջանում նա 24 խաղում խփել էր 22 գնդակ:
«Վոլգայի» մարզչական կազմը որոշել է պայմանագիր չկնքել ֆուտբոլիստի հետՙ հրաժարվելով վերջինիս ծառայություններից: Ուստի Գոհարյանը կրկին վերադարձել է «Լոկոմոտիվ»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ