«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#242, 2008-12-27 | #1, 2009-01-13 | #2, 2009-01-14


ՄԱՀԱՑԵԼ Է ՖԵԼԻՔՍ ՎԵՐԱՆՅԱՆԸ

68 տարեկանում մահացել է հայկական ֆուտբոլի վետերան Ֆելիքս Վերանյանը: Ժամանակին նա հանդես է եկել հանրապետության տարբեր թիմերում` աչքի ընկնելով իր վարպետ խաղով, ռմբարկուի հատկանիշներով: Մեծ ֆուտբոլին հրաժեշտ տալուց հետո Ֆելիքս Վերանյանը մարզչական բեղմնավոր աշխատանք է կատարել Կապանի «Սյունիքում», Աշտարակի «Օլիմպիայում», Աբովյանի «Կոտայքում» եւ Երեւանի «Արարատում»: Հենց Ֆելիքս Վերանյանի գլխավորությամբ ժամանակին Աբովյանի «Կոտայքը» ԽՍՀՄ առաջին խմբի ուղեգիր նվաճեց:

Վերանյանների ընտանիքը ֆուտբոլային է: Նրա որդին` Էդուարդը ժամանակին հանդես է եկել Աբովյանի «Կոտայքում», Երեւանի «Արարատում», «Կիլիկիայում» եւ Կապանի «Սյունիքում»` կրկին աչքի ընկնելով արդյունավետ խաղով: Փեսան` Գեղամ Եդիգարյանը հանդես է եկել «Կոտայքում», իսկ ներկայում զբաղվում է մրցավարությամբ: Իսկ Ֆելիքս Վերանյանի երեք թոռները` Արթուր եւ Արտակ Եդիգարյաններն ու Խորեն Վերանյանը ներկայում հանդես են գալիս հանրապետության թիմերում` «Փյունիկում» ու «Միկայում»: «Ազգի» մարզական բաժինը ցավակցում է հանգուցյալի հարազատներին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4