«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2009-01-13 | #2, 2009-01-14 | #3, 2009-01-15


ՊԱՐԳԵՎՆԵՐ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Ֆրանսիայում Հայաստանի տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու համար ֆրանսիական կառավարությունը պարգեւատրել է հայկական կողմի հանձնակատար, ՀՀ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանին , Մատենադարանի խորհրդի նախագահ Սեն Արեւշատյանին , ձեռագրատան վարիչ Գեւորգ Տեր-Վարդանյանին , Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանին , ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին , Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին , Մարտիրոս Սարյանի թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանին , «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, կինոբեմադրիչ Հարություն Խաչատրյանին , արվեստաբան Շահեն Խաչատրյանին եւ Տեր Ասողիկ Կարապետյանին :

Վիգեն Սարգսյանին շնորհվել է «Արժանիքի ազգային շքանշան», իսկ մշակութային գործիչներին «Արվեստի եւ գրականության շքանշան»:

Այս առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր տեղի կունենա շքանշանների հանձնման պաշտոնական արարողություն:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4