«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2009-01-13 | #2, 2009-01-14 | #3, 2009-01-15


ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՆՇԱՆ ԵՆ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Քանի որ դեկտեմբերին ազգային հավաքականների մակարդակով հանդիպումները շատ քիչ են անցկացվել, ուստի ցուցակում փոփոխություններն աննշան են: Հայաստանի ազգային հավաքականը մեկ հորիզոնականով բարձրացել է եւ զբաղեցնում է 112-րդ տեղը: Անփոփոխ է մնացել լավագույն տասնյակը: Ամենամեծ առաջընթացն ունեցել են Սոմալիի (22 տեղով), Վիետնամի (17-ով) եւ Գամբիայի (13-ով) հավաքականները: Իսկ ահա Քենիայի ընտրանին 16 հորիզոնականով նահանջել է:

Ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի մրցակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին, որը նախկինի պես գլխավորում է ցուցակը: 10-րդ հորիզոնականում իրենց դիրքը պահպանել են թուրքերը: Բելգիայի (54-րդ տեղ) եւ Բոսնիայի (61-րդ տեղ) հավաքականներն էլ պահպանել են իրենց տեղը ցուցակում: Իսկ ահա Էստոնիայի հավաքականը մեկ հորիզոնականով բարձրացել է:

Լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշներն այսպիսին են:

1. Իսպանիա1663
2. Գերմանիա1389
3. Հոլանդիա1338
4. Իտալիա1326
5. Բրազիլիա1246
6. Արգենտինա1180
7. Խորվաթիա1142
8. Անգլիա1115
9. Ռուսաստան1103
10. Թուրքիա1016
16. Ուկրաինա909
50. Լիտվա583
69. Ուզբեկստան485
70. Լատվիա484
81. Բելառուս420
97. Մոլդովա373
108. Վրաստան328
112. Հայաստան313
118. Էստոնիա260
133. Ղազախստան210
134. Ադրբեջան209
146. Տաջիկստան162
149. Թուրքմենստան149
159. Ղրղըզստան112

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4