Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հազվադեպ է ընկերական խաղեր անցկացնում Երեւանում: Այս տարի նման հնարավորություն մեր հավաքականը կունենա օգոստոսի 12-ինՙ հյուրընկալելով Մոլդովայի ընտրանուն: Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ: Հիշեցնենք, որ Մոլդովայի հավաքականն առաջինն էր, որի հետ 1992-ի հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականն իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց: «Հրազդանում» կայացած այդ խաղում դարպասները մնացել էին անառիկ:
2009-ի առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի փետրվարի 11-ին Լատվիայի հավաքականի հետ: Նշենք, որ մինչ օրս մրցակիցները միմյանց հետ չեն հանդիպել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ