Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 4-րդ տուրում միայն մեկ պարտիա ոչ-ոքի ավարտվեց: Միավորը բաժանեցին Փաշիկյանը եւ Անդրեասյանը: Անդրանիկ պարտությունը կրեց առաջատարներից մեկը` Արթուր Չիբուխչյանը` զիջելով Տիգրան Քոթանջյանին: Իսկ ահա Էլինա Դանիելյանն ու Տիգրան Պետրոսյանն առաջին հաղթանակները տոնեցին` առավելության հասնելով համապատասխանաբար Արա Մինասյանի ու Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ: Անհաջողության մատնվեց Արտաշես Մինասյանը` պարտություն կրելով Ավետիք Գրիգորյանից: Անաստասյանը հաղթեց Նալբանդյանին, Բաբուջյանն էլ առավելության հասավ Մելքումյանի նկատմամբ:
4 տուրից հետո աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը, Աշոտ Անաստասյանը եւ Ավետիք Գրիգորյանը: Նրանց կես միավոր է զիջում Արթուր Չիբուխչյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ