«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2009-01-14 | #3, 2009-01-15 | #4, 2009-01-16


ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՐՏԻՆ

Նախորդ տարիների համեմատ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բավական օպերատիվորեն արդեն որոշել է ֆուտբոլային նոր մրցաշրջանի մեկնարկի ժամկետները: Ինչպես միշտ, մրցաշրջանը կսկսվի Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումներով: Ընդ որում, այս տարի գավաթի խաղարկությանը մասնակցելու են միայն բարձրագույն խմբի 8 թիմերը, որոնք պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից: Գավաթի մրցաշարը կմեկնարկի մարտի 17-ին: Չորս օր անց կկայանա բարձրագույն խմբի առաջնության անդրանիկ տուրը:

Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումները տեղի կունենան երեքշաբթի եւ չորեքշաբթի, իսկ առաջնության խաղերը կկայանան շաբաթ եւ կիրակի օրերին: Որոշվել է այսուհետեւ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը վիճարկել նրա ծննդյան օրըՙ սեպտեմբերի 24-ին: ՀՖՖ գործկոմի որոշմամբ դեղին քարտերի պատճառով ֆուտբոլիստների որակազրկումները մարվում են եւ չեն փոխանցվելու հաջորդ մրցաշրջան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4