«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2009-01-15 | #4, 2009-01-16 | #5, 2009-01-17


ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՉԻԲՈՒԽՉՅԱՆՆ Է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրի հանդիպումներից հետո աղյուսակը միանձնյա գլխավորեց Տիգրան Քոթանջյանը: Նա սեւերով պարտության մատնեց Էլինա Դանիելյանին եւ վաստակեց 4 միավոր: Առաջատարին կեսական միավորով զիջում են Չիբուխչյանը, Անաստասյանն ու Գրիգորյանը: Վերջին երկուսի մրցավեճը 19-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Իսկ Չիբուխչյանը պարտության մատնեց Մելքումյանին: 3-ական միավոր ունեն Արտաշես Մինասյանն ու Արման Փաշիկյանը: Վերջինս անդրանիկ պարտությունը կրեց` զիջելով Բաբուջյանին: Իսկ Արտաշես Մինասյանն առավելության հասավ Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ:

2,5-ական միավոր են վաստակել Անդրեասյանը, Նալբանդյանը եւ Բաբուջյանը: Նալբանդյանը հաղթեց Արա Մինասյանին, իսկ Անդրեասյան - Պետրոսյան պարտիայում գրանցվեց ոչ-ոքի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4