«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2009-01-15 | #4, 2009-01-16 | #5, 2009-01-17


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է ՈՒԺԵՐԻՆ

Սիդնեյի թենիսի մրցաշարում իր հաղթարշավն է շարունակում Դավիթ Նալբանդյանը: Կիսաեզրափակիչում նա պարտության մատնեց ֆրանսիացի Ռիշար Գասկեին (6-4, 6-3) եւ մտավ եզրափակիչ, որտեղ մրցելու է ֆինն թենիսիստ Յարկո Նիեմինենի հետ: Վերջինս 6-4, 7-6 հաշվով առավելության հասավ Նովակ Ջոկովիչի նկատմամբ:

Կիսաեզրափակիչ հանդիպումից հետո Դավիթ Նալբանդյանը հետեւյալն է նշել. «Օրեցօր կորտում ինձ ավելի վստահ եմ զգում: Զգում եմ խաղի ռիթմը: Ուրախալի է, որ Ավստրալիայի բաց առաջնությունից առաջ Սիդնեյի կորտերում մի քանի հաջող մրցելույթներ ունեցա եւ մտա եզրափակիչ: Դա ինձ նոր լիցք է հաղորդում, ավելի է մեծացնում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Հույս ունեմ, որ եզրափակիչ հանդիպումն էլ հաջող կանցկացնեմ»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4