«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2009-01-21 | #8, 2009-01-22 | #9, 2009-01-23


ԵՐԵՎԱՆ-ԲԵՅՐՈՒԹ ՉՎԵՐԹԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ

«Արմավիա» ավիաընկերության կողմից Երեւան-Բեյրութ չվերթի դադարեցումը անհանգստություն է առաջացրել լիբանանահայության մեջ: Այդ մասին անդրադարձ է եղել տեղի հայկական մամուլում: Մասնավորապես ՀՅԴ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահեն Գանտահարյանը, պատասխանելով «Ասպարէզ» թերթի հարցին, անհամաձայնություն է հայտնել Երեւան-Բեյրութ չվերթի թեկուզ ժամանակավոր դադարեցմանը, քանի որ այդ չվերթը «Գաղութ-Հայաստան կապի խնդիր է»: Նա համեմատություն է անցկացրել հարեւան Սիրիայի հետ, որտեղ Երեւան-Հալեպ շաբաթական 2 չվերթը կանոնավոր գործում է ամբողջ տարվա ընթացքում: Ընդ որում, թռիչքներ իրականացնում են ե՛ւ հայկական ավիաընկերությունը, ե՛ւ սիրիականը: Նկատի ունենալով, որ «Արմավիայի» թռիչքների ձմեռային ընդհատումները ամենամյա բնույթ են կրում, «Ազդակի» խմբագիրը խնդրի լուծման հնարավորություններից մեկը դիտարկում է տեղական «MEA» ավիաընկերության դեպի Երեւան թռիչքների սկսումը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4