«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2009-01-22 | #9, 2009-01-23 | #10, 2009-01-24


ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ «ՓՅՈՒՆԻԿԻ» ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ

Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» նոր սեփականատեր է դարձել ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Մինչ այդ «Փյունիկին» հովանավորում էր ԱԺ մեկ այլ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, թեեւ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա ժխտում էր թիմի հետ իր առնչությունը:

Սամվել Ալեքսանյանը մինչ այդ գլխավորում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: 2008-ի դեկտեմբերին նա ազատվեց այդ պաշտոնիցՙ իր տեղը զիջելով «Տաշիր» հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյանին:

Ինչպես հայտնի է, «Փյունիկը» նախորդ մրցաշրջանում հանդես եկավ սեփական երիտասարդ կադրերով եւ «Արարատի» հետ սուր մրցակցությունում, լրացուցիչ խաղում նվաճեց հանրապետության չեմպիոնի տիտղոսը: Սակայն չեմպիոնների լիգայի մրցաշարում փյունիկցիներն անհաջող հանդես եկանՙ առաջին իսկ խաղում պարտվելով Կիպրոսի «Անորտոսիսին», որն իրեն հետագայում հիանալի դրսեւորեց չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Այս տարի ակումբի ղեկավարությունը մտադիր է զգալիորեն ուժեղացնել թիմի կազմըՙ հրավիրելով նաեւ լեգեոնականների: Մտադրություն կա թիմ հրավիրել նիգերիացի ֆուտբոլիստների: Ինչ խոսք, այս ծրագրերը պայմանավորված են նաեւ Սամվել Ալեքսանյանի անձով: Հունվարի 25-ին «Փյունիկը» կմեկնի Սոչի, որտեղ կանցկացնի ուսումնամարզական առաջին հավաքը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4