Մի խումբ երիտասարդներ վերջերս անդամակցել են ՌԱԿ Դետրոյթի «Արշակ Չոպանյան» մասնաճյուղին, տեղեկացնում է այդ առթիվ ստացված հաղորդագրությունը: Պաշտոնական երդմնառությունը տեղի է ունեցել հունվարի 10-ին: Բացման խոսքով հանդես է եկել մասնաճյուղի ատենապետ Հակոբ Ալեքսանյանը: Այնուհետեւ ներկայացվել է դոկտ. Հարություն Արզումանյանի պատրաստած վավերագրական կարճ տեսաֆիլմը ՌԱԿ պատմության եւ գործունեության մասին: Հանդիսությանը ներկա ՌԱԿ շրջանային վարչության համաատենապետ Երվանդ Ազատյանն առիթն օգտագործելով, Հակոբ Ալեքսանյանին է շնորհել շրջանային վարչության «Պատվո անդամի» հուշագիրը: Նա նաեւ երիտասարդներին ողջունել է եւ պատմել կուսակցության անցած ճանապարհի ու ապագա ծրագրերի մասին:
Երիտասարդները հիմնականում աշխատելու են քաղաքական եւ քարոզչական հարցերի ծրագրերով:
Հ. Ծ.