Հելսինկիում ավարտված գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 2-րդ պատվիրակն էլ չափազանց թույլ հանդես եկավ ու գրավեց վերջին տեղը: Կանանց մենասահքի մրցումներում Անի Վարդանյանը կարճ ծրագրի կատարումից հետո վաստակեց ընդամենը 18,62 միավոր եւ 40 մասնակիցների մեջ եզրափակեց աղյուսակը: Անին չկարողացավ մտնել եզրափակիչ փուլ, որում պայքարը շարունակելու իրավունք էին ստանում լավագույն արդյունքի հասած 22 գեղասահորդուհիները: Հիշեցնենք, որ տղամարդկանց մենասահքում էլ Գեղամ Վարդանյանն էր գրավել վերջին տեղը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ