«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2009-01-29 | #14, 2009-01-30 | #15, 2009-01-31


«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է»

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ ադրբեջանական իշխանությունների հերթական վանդալիզմը (խոսքը վերաբերում է օրերս Ադրբեջանի մայրաքաղաքում ավարտված 1918-ի սեպտեմբերի 20-ին թուրքեստանյան ավազուտներում գազանաբար սպանված Բաքվի 26 կոմիսարների հուշակոթողի վերացման ու Ստեփան Շահումյանի եւ նրա մարտական զինակիցների աճյունները ծայրամասային գերեզմանոցում վերաթաղելու աշխատանքին, որին անդրադարձել էր «Ազգն» իր հունվարի 28-ի համարում) կանխամտածված ու պետականորեն իրագործվող գործողություն է, քանի որ, ըստ Ադրբեջանի` Կոմունայի ղեկավարները հայեր են: Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ հայերի հանդեպ ատելություն սերմանող ադրբեջանական զանգվածային քարոզչության հետեւանքով, շատերը հուշակոթողը համարում էին «հայ բռնազավթիչների հուշարձան»:

ՀԴԿ-ն դիմում է Հայաստանի իշխանություններինՙ օգտագործելու դիվանագիտական եւ քաղաքական բոլոր միջոցներըՙ Ստեփան Շահումյանի եւ նրա զինակիցների աճյունները Հայաստան տեղափոխելու եւ հողին հանձնելու համար:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4