Ինչպես տեղեկացրել էինք, շվեդական ԳԱԻՍ-ում հանդես եկող ՀՀ հավաքականի կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանը մեկնել է Սալոնիկ, որտեղ պետք է պայմանագիր կնքեր տեղի ՊԱՕԿ-ի հետ: Համաձայն պայմանագրի, Փաչաջյանը վարձավճարով 6 ամիս հանդես էր գալու հունական թիմում: Սակայն վերջին պահին գործարքը խափանվել է: Ըստ հունական լրատվամիջոցների, ԳԱԻՍ-ը ֆուտբոլիստի տեղափոխման դիմաց նախապես պայմանավորված գումարից ավելին է պահանջել, ուստի ՊԱՕԿ-ը հրաժարվել է գործարքից: Այնպես որ Փաչաջյանը պետք է վերադառնա Շվեդիա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ