«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2009-01-30 | #15, 2009-01-31 | #16, 2009-02-03


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

3 տարուց ավելի Երեւանի քաղաքապետարանում եւ մայրաքաղաքի 12 համայնքներում ներդրված «մեկ պատուհանի» եւ փաստաթղթերի էլեկտրոնային շրջանառության «Էլփաս» համակարգի 2008-ի արդյունքներին երեկ անդրադարձավ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը: Նա հիշեցրեց, որ ներդրված համակարգը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իրենց դիմումները ներկայացնելու եւ ստանալու մեկ տեղից, ինտերնետով տեղեկանալու իրենց դիմումի պատասխանի մասին, դիմումներն ուղղված Երեւանի քաղաքապետարանին ցանկության դեպքում ներկայացնելու իրենց համայնքապետարանից եւ հակառակը:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ 2008-ինՙ 2007-ի համեմատ դիմումների քանակն աճել է 51 տոկոսով եւ հասել մոտ 87 հազարի: Նա միաժամանակ նշեց, որ նվազել է կրկնակի դիմումների թիվը: Այս ցուցանիշները Գրիգոր Մելքումյանը համարեց ներդրված համակարգի արդյունավետության վկայություն:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4