Արժե՞ կուլ գնալ Եվրոպային
Հեռավոր Մոսկվայից հետեւելով Եվրոպառլամենտում Հայաստանի վերաբերյալ ընդունվելիք բանաձեւի շուրջը հայոց մամուլում ծավալված «թեժ» բանավեճերին, այն տպավորությունն էիր ստանում, թե նախնյաց երկրում թանկարժեք մրցանակ է հայտարարվել գուշակությունների համարՙ ո՞վ ավելի հանճարեղ կանխատեսում կանիՙ կզրկե՞ն ձայնից, թե՞ չեն զրկի: Եվ այդ էկզոտիկ մարզանքներում հաճախ մոռացության էին մատնվում գլխավոր խնդրի պատասխանի որոնումներըՙ ինչո՞ւ տեղի ունեցան մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները:
Ի դեպ, ռուս իրականության մեջ Եվրոպառլամենտը բնավ էլ չի ընկալվում որպես քաղաքական լուրջ (առավել եւսՙ ազդեցիկ) մարմին, եվրոպական «արժեքները»ՙ իբրեւ ինչ-որ ունիվերսալ քաղաքակրթության պտուղներ: Եվ որեւէ պահի իր վրա «ճնշում» զգալու դեպքում Ռուսաստանը կարող է հանգիստ լքել այդ, իրենց կարծիքով, «շինծու» կառույցը: Եվ նրա համար մեկ է, թե ինչ բանաձեւ կընդունի այդ հաստատությունը, ասենք, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ: Շատ ավելի կարեւոր է իր շահըՙ Աբխազիայում կառուցել ռազմածովային հզոր բազա, որի շնորհիվ երկրի զինված ուժերը հնարավորություն ունենան վերահսկելու սեւծովյան տարածությունները (ո՜վ գիտի ինչպես կզարգանան իրադարձությունները Սեւաստոպոլի շուրջը):
Կարելի է առարկել, թե Ռուսաստանը մեծ տերություն է եւ կարող է դա իրեն թույլ տալ, իսկ մենք ընտրություն չունենք: Գուցե: Սակայն բոլոր պարագաներում արժե՞ այդքան հրապուրվել Եվրոպայով եւ դողդողալ նրա օրենսդիր մարմնի մատը թափ տալուց: Արդյոք ծերուկ մայր ցամաքը անվերապահ կրկնօրինակման առարկա՞ է: Խոսքը չի վերաբերում դատարկ համարձակությանը, այլ արժանապատվությանն ու ազատամտությանը:
Անշուշտ Արեւմուտքը հսկայական հաջողությունների է հասել տնտեսական, ռազմական, գիտության, նորագույն տեխնոլոգիաների բնագավառում, եւ հետեւելը նրան այդ ասպարեզներումՙ արժանի է միայն գովեստի: Բայց դրա հետ մեկտեղ միայն կույր ձեւացողը կարող է չնկատելու տալ, որ այդ աշխարհամասը բարոյական խոր անկում է ապրում, որի ամենաաղետալի հետեւանքը բնակչության մեռնող... աճն է: Քրիստոնեական կոչված աշխարհում պետության հիմքըՙ ընտանիքը, վերածված է առեւտրային ձեռնարկության, երբ նրա անդամների փոխհարաբերություններում իշխում է ոչ թե սերն ու նվիրվածությունը, այլ «պայմանագրային» փոխշահավետությունը: Հոմոսեքսուալ ագրեսիվ զանգվածը գլուխ է բարձրացրել այն աստիճան, որ բազմահազարանոց շքերթի է դուրս գալիս եւ դեռահասների աչքի առաջ անամոթաբար լպստվում իր համասեռակցի հետ:
Պատմում են, որ երբ նշանավոր երգիչ Էլթոն Ջոնը պաշտոնապես (ինչքան հայտնի էՙ եկեղեցու օրհնությամբ) «մարդու է գնացել», առաջիններից մեկը երջանիկ զույգին ջերմորեն շնորհավորել է Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Թոնի Բլերը: Եվ սա համարվում է բարձրագույն քաղաքակրթության նշան: Դուք տեսե՞լ եք քիչ թե շատ լուրջ արեւմտյան ֆիլմ, որտեղ ամուսինը (տղամարդը)ՙ կարողանա դիմակայել իշխանասեր, անզուսպ ու կամային կնոջը: Լավագույն դեպքում նա լաց է լինում եւ խնդրում թույլ սեռի ներկայացուցչին, որ նա իրեն այդքան բացահայտ չդավաճանի եւ տուն վերադառնա:
Ամերիկացի քաղաքականագետ Սեմյուել Հանթինգտոնը իր հանրահայտ «Քաղաքակրթությունների բախումը» աշխարհաքաղաքական տրակտատում հավանական է համարում մոլորակի երեք հիմնականՙ քրիստոնեական, իսլամական ու չինական քաղաքակրթությունների առճակատումը: Եվ ի՞նչ է անում այդ նույն տխրահռչակ Եվրոպառլամենտը մուսուլմանների եվրոպանվաճ (առայժմ խաղաղ) գործողությունների դեմ, երբ մայրցամաքի խոշորագույն քաղաքները պատվում են մզկիթներով: Ոչինչ: Ինչպե՜ս կարելի է, պետք է դրսեւորել քաղաքական «նրբանկատություն»: Իսկ ահա վայրենի ու անդաստիարակ հայերին կարելի է եւ ...զրկել ձայնից: Բա ոնց կլինի: Բրյուսելի բարձրաստիճան սուրհանդակները լուրջ դեմքով Երեւանում խրատաբանությամբ էին զբաղվում: Իսկ ինչո՞ւ նրանք «ձայնից» չեն զրկում Լոնդոնի մզկիթներում բացահայտ «եվրոպական խալիֆաթի» գաղափարները քարոզող մոլլաներին: Ո՞ւր էին «մարդու իրավունքների» այդ տխրահռչակ ջատագովները, երբ Ֆրանսիայի հիջաբապաշտ մուսուլմանները հեղեղել էին Փարիզի փողոցները: Կամ երբ դեռահաս մուսուլմանները կրակի էին մատնում հազարավոր «անմեղ» մեքենաներ: Մուսուլմաններն ամենայն արգահատանքով են վերաբերվում նման քրիստոնեական «քաղաքակրթական նվաճումներին» եւ այդ նույն թուլամորթ Եվրոպային են հակադրում երկու գլխավոր (անխափան) բարոյական նորմաՙ ամուր ընտանիք ու բնակչության աճ:
Եվրոպայի հետ պետք է համագործակցել, բայց չի կարելի ստորաքարշորեն ընդունել մեր ազգապահպան, ընտանեպաշտ հիանալի ավանդույթներին հակասող նրանց ցուցումները: Ժամանակակից Եվրոպան անցյալի Եվրոպան չէ, որն իսկապես առաջավոր կուլտուրա էր տարածում աշխարհով մեկ: Եթե մենքՙ փոքր մի ազգ, շրջապատված մուսուլմաններով, եվրոպականանանք նրանց իսկ պատկերացումներով, դա աղետ կլինի մեզ համար: Նորմալ հայ մարդուն այսօր դժվար է պատկերացնել, թե հայ կինը ինչպես է երեխաների ներկայությամբ «շան լափ թափում» քաղաքակրթվելուց «ոչխար» դարձած ամուսնու գլխին: Կամ ինչպես Երեւանի փողոցներով ուրախ ու զվարթ, հազար ներողություն, իրենց հետույքներն են ցուցադրում «չբեր» հոմոները: Կամ ինչպես են Հյուսիսային պողոտան գրավում կիսալուսնասեր չալմայակիրները: Եթե դա տեղի ունեցավ, գլխներիս կտանք, բայց արդեն ուշ կլինի:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա