«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2009-01-31 | #16, 2009-02-03 | #17, 2009-02-04


ՍՏԵՂԾՎԵԼ Է «ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ»

Երեկ տարածվել է հայտարարություն, որում նշվում է, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանի զինակիցներն ու համախոհները ստեղծել են Ժ. Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե: Ինչպես նշված է կոմիտեի փետրվարի 3-ի հայտարարությունում, կազմակերպության նպատակն է պաշտպանել բոլոր այն հայորդիների իրավունքները, որոնք որպես հայ, որպես հայրենիքին ծառայություններ մատուցած անձինք արժանի են ստանալ ՀՀ քաղաքացիություն: «Մեր գործունեությունը ծավալվելու է ՀՀ օրենսդրական դաշտում, միաժամանակ նաեւ միջազգային իրավունքի շրջանակներում: Ովքեր կցանկանան սատարել կոմիտեին, կարող են դիմել կոմիտեի համակարգող, ազատամարտիկ Աղավնի Սահակյանին (հեռ. 093.43.45.79)», ասված է կոմիտեի հայտարարությունում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4