«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2009-02-03 | #17, 2009-02-04 | #18, 2009-02-05


ՀՌՉԱԿԱՎՈՐ ՇՎԵԴՈՒՀՈՒ ՄՐՑԱՆԱԿԸ ՄԱՆԿԱԳԻՐՆԵՐԻՆ

Հռչակավոր շվեդուհի Աստրիդ Լինդգրենի անվան մանկական գրքի մրցանակի են առաջադրվել Սերգեյ Միխալկովը, նկարչուհի Եկատերինա Սիլինան, մանկագիր Անդրեյ Ուսաչովը: Նույն մրցանակին են առաջադրվել նաեւ էստոնացի մանկագիր Հելեն Նիյտն ու լիտվացի Ալգիմանտաս Զուրբան: Նրանց գործերին հայ ընթերցողը ծանոթ է ռուսերեն թարգմանություններով:

Իսկ նշյալՙ մանուկների համար ստեղծագործող արձակագիրների, նկարիչների ու պոետների համար սահմանված մրցանակի դրամական մասը կազմում է 5 միլիոն կրոնՙ 600 հազար դոլար: Այս տարվա մրցանակակրի անունը հայտնի կդառնա մարտի 24-ին, իսկ նախորդ տարի մրցանակը շնորհվել է ավստրիացի մանկագիր Սոնյա Հարտնետին:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4