«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2009-02-03 | #17, 2009-02-04 | #18, 2009-02-05


ՎԱՀԱՆՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑԻՆ

Մոսկվայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում նոր հաջողության հասան Ռաֆայել Վահանյանն ու Գաբրիել Սարգսյանըՙ տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակները: Վահանյանը սպիտակներով հաղթեց միջազգային վարպետ Վալերի Նովիչկովին, Գաբրիելը նույն գույնի խաղաքարերով առավելության հասավ միջազգային վարպետ Յարոսլավ Ուլկոյի նկատմամբ: Մեր երկու շախմատիստներն էլ 4 տուրից հետո վաստակել են 3 միավոր եւ ընդամենը մեկ միավոր են զիջում աղյուսակը գլխավորող Էռնեստո Ինարկիեւին, Դմիտրի Սվետուշկինին, Յան Նեպոմնյաչնուն եւ Պավել Սմիռնովին, որոնք 4-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին:

Նախորդ տուրում աղյուսակը գլխավորող Յուրի Հայրապետյանը, որը ներկայացնում է Ուկրաինան, առաջին կես միավորը կորցրեց: Նա ոչ-ոքի ավարտեց պարտիան գրոսմայստեր Վլադիմիր Բուրմակինի հետ: Հայրապետյանը 3,5 միավորով բաժանում է 5-19-րդ տեղերը: 4-րդ տուրն անհաջող էր առաջատարների շարքում գտնվող Ռոբերտ Հովհաննիսյանի համար, որն անդրանիկ պարտությունը կրեց: Ռոբերտը սպիտակներով պարտվեց գրոսմայստեր Իգոր Կուռնոսովին: Հովհաննիսյանը վաստակել է 2,5 միավոր:

«A» խմբի մրցաշարին մասնակցող հայ շախմատիստներից 4-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաեւ Նիկիտա Մատինյանը, Արթուր Գաբրիելյանը, Էդուարդ Բարսամյանը, Վարդան Խոջայանը, Գեւորգ եւ Գոռ Հայրապետյանները:

«B» խմբի մրցաշարում վերելքով են հանդես գալիս ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, Սուրեն Պողոսյանը, Դավիթ Գեւորգյանը եւ Սարգիս Մանուկյանը, որոնք 4-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին եւ մյուս 8 շախմատիստների հետ գլխավորում են աղյուսակը:

Ռոբերտ Աղասարյանը սեւերով հաղթեց Նիկոլայ Կրիվոնոսին, Սուրեն Պողոսյանը պարտության մատնեց Վլադիմիր Տիմոֆեեւին, Սարգիս Մանուկյանն առավելության հասավ Վլադիմիր Կոզլովի նկատմամբ, իսկ Դավիթ Գեւորգյանը հաղթող ճանաչվեց Սարգիս Սարգսյանի հետ մրցավեճում:

Առաջատարներից կես միավորով հետ մնացող շախմատիստների թվում են Գեորգի Պողոսյանը, Վահագն Խաչատրյանը, Տիգրան Սիմոնյանը, Հայկ Վարդանյանը եւ Առնոլդ Մինասյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4