«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2009-02-03 | #17, 2009-02-04 | #18, 2009-02-05


ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ

Քութայիսում անցկացված Վրաստանի բռնցքամարտի բաց առաջնությունում հաջող են հանդես եկել Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները, թեեւ նրանցից ոչ բոլոր ուժեղագույններն էին ռինգ դուրս եկել:

Կրտսեր տարիքային խմբում բոլորից հաջող է հանդես եկել Տարոն Սողոմոնյանըՙ նվաճելով Վրաստանի չեմպիոնի տիտղոսը: Գարիկ Սաֆարյանը (48 կգ) եւ Աշոտ Սաֆարյանը (40 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ: Ավագ տարիքային խմբում ռինգ դուրս եկած 9 բռնցքամարտիկներից 5-ը տուն են վերադարձել մեդալներով: Նրանցից լավագույն արդյունքի է հասել Կոլյա Գրիգորյանը (48 կգ)ՙ դառնալով մրցաշարի հաղթող: Եվս երկու հայ բռնցքամարտիկներՙ Արթուր Կիրակոսյանը (46 կգ) եւ Անդրանիկ Հլոյանը (54 կգ) հասել են մինչեւ եզրափակիչ, որտեղ զիջելով մրցակիցներին, բավարարվել են արծաթե մեդալներով: Բրոնզե մրցանակակիր են դարձել Տիգրան Գեւորգյանը (57 կգ) եւ Արմեն Ահարոնյանը (66 կգ):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4