«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2009-02-04 | #18, 2009-02-05 | #19, 2009-02-06


ԳԱԶԻ ԳՆԻ ՍՊԱՍՎՈՂ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ

Երեկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ պատգամավորներին ներկայացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009-ի գործունեության ծրագիրը:

Ռ. Նազարյանը տեղեկացրեց, որ 2009-ին նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում կախված հանրապետություն ներմուծվող բնական գազի գնի սպասվող բարձրացումից, նոր ներդրումների վերադարձի ապահովումից, շահագործման եւ պահպանման ծախսերի վերանայումից, համակարգի միջին աշխատավարձի բարձրացումից:

Աշխատանքներ կտարվեն «Արմենտել» ՓԲԸ-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի համար ենթահաշիվների համակարգ ներդնելու ուղղությամբ:

Բջջային կապի երրորդ օպերատորի գործունեությունն ապահովելու համար ընթացիկ տարում անհրաժեշտ կլինի մշակել եւ ներդնել կանոնակարգեր, որոնք թույլ կտան ապահովել բջջային կապի երրորդ օպերատորի եւ «Արմենտել» ու «Ղ-Տելեկոմ» ընկերությունների փոխկապակցման խնդիրների լուծումը, հեռահաղորդակցության ոլորտում այլ լիցենզավորված անձանց միջեւ տեղեկատվության փոխանակման հնարավորությունը, այլ օպերատորների ենթակառուցվածքների եւ ծառայությունների համատեղ օգտագործումը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4