Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանը, որի տեղափոխությունը հունական ՊԱՕԿ չկայացավ, ներկայում մեկ այլ առաջարկ է ստացել եւ մեկնել է Նորվեգիա: Նա պետք է փորձաշրջան անցնի տեղի «Ֆրեդրիկստադ» ակումբում: Վերջինս ուսումնամարզական հավաք է անցկացնում Իսպանիայում: Բացառված չէ, որ Փաչաջյանը թիմի կազմում մասնակցի «Ռուսենբորգի» հետ հանդիպմանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ