Ի՞նչ քաղաքական գին կարող է պահանջել Ռուսաստանը Հայաստանին 500 մլն դոլար կայունացման վարկ տրամադրելով, որի մասին արդեն իսկ ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է: Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկի տված հարցին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը այսպես արձագանքեց. «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ անդամ երկիր ենք, եւ այդ երկրի հետ մեր կապերն աստիճանաբար ամրապնդվում են, ուստի բնական է փոխօգտակար, փոխշահավետ կապեր ծավալելը, ինչպես 500 մլն դոլար վարկի հատկացումն է»:
Իսկ «Ժառանգություն» խմբակցությունում էլ համոզված են, որ ռուսական վարկի դիմաց Հայաստանին որեւէ պահանջ անպայման կներկայացվի: «Ռուսաստանը հենց այնպես բան չի տա», նկատեց խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Ն. Մ.