Ամմանի հայ համայնքից հազվադեպ են տեղեկություններ հասնում Հայաստան եւ այդ հազվադեպ հաղորդագրություններից մեկն էլ տեղեկացնում է, որ օրերս Ամմանի Ազգային մարզական միությունում (ԱՄՄ) նշվել է Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակը: Հատկանշական է, որ հանդիսությունը կազմակերպել են ԱՄՄ հայոց լեզվի դասարանի աշակերտները ու որպես բանախոսներ հրավիրել Ամմանի Վահան Թեքեյան ակումբի ատենապետ Ներսես Ներսիսյանին, ԱՄՄ-ի փոխատենապետ Արմեն Արիստակեսյանին եւ այլոց:
Ն. Պ.