«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2009-02-05 | #19, 2009-02-06 | #20, 2009-02-07


«ՓՅՈՒՆԻԿՆ» ԱՎԱՐՏԵՑ ՀԱՎԱՔԸ

ՀՀ չեմպիոն «Փյունիկն» ավարտելով ուսումնամարզական հավաքը Սոչիում, վերադարձել է Հայաստան: Նախատեսվում է ուսումնամարզական երկրորդ հավաքն անցկացնել Արաբական Միացյալ Էմիրություններում: Ինչպես տեղեկացանք ակումբի նախագահ Կարեն Հարությունյանից , Սոչիում փորձարկվող լեգեոնականներից ոչ մեկի հետ առայժմ պայմանագիր կնքված չէ, թեեւ ոմանք լավ տպավորություն են թողել: Բացի աֆրիկացի ֆուտբոլիստներից, «Փյունիկում» փորձաշրջան անցան նաեւ Ռուսաստանում հանդես եկող հայ պատանիներ, որոնցից Դավիթ Սարգսյանին եւ Սեւակ Աղրամանյանին ակումբը որոշել է ընդգրկել «Փյունիկ-2»-ի կազմում: Հաճելի տպավորություն է թողել նաեւ Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ կազմում հանդես եկած Արտակ Ալեքսանյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4