«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2009-02-06 | #20, 2009-02-07 | #21, 2009-02-10


ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՅՈՒՄ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Երեւանի քաղաքապետարանում երեկ Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը լրագրողներին հայտնեց, որ փետրվարի 14-ից մետրոպոլիտենում կներդրվի վճարումների նոր ավտոմատացված համակարգ: Այն հնարավորություն կտա ուղեւորներին բաց թողնելու ե՛ւ ժետոններով, ե՛ւ նորՙ էլեկտրոնային քարտերով: Վերջիններս հնարավորություն կտան ճկուն գնային քաղաքականություն վարելու: Մետրոյի քարտերը նախապես կարող են լիցքավորվել եւ օգտագործվել ըստ անհրաժեշտության: Մետրոպոլիտենի տնօրենի հավաստմամբ, ավելի շատ երթեւեկող ուղեւորը կարող է օգտվել զեղչերից:

Ինչպես տեղեկացրեց Փայլակ Յայլոյանը, մինչեւ այս ամսվա վերջ հին հսկիչ անցակետերը կվերացվեն եւ կտեղադրվեն նորերը: Այսինքն, մինչ ամսվա վերջ հին նմուշի ժետոններ ունեցողները կարող են դրանք իրացնել, որից հետո արդեն կգործեն նոր ժետոններ: Տեղեկացվեց նաեւ, որ մետրոպոլիտենում ընթացող բարեփոխումներըՙ վճարումների նոր էլեկտրոնային համակարգի ներդրումը, օպտիկամալուխային ցանցի ստեղծումը, համակարգիչներով հագեցնելը իրականացվում են ուկրաինական մասնագիտացված կազմակերպության համար եւ այդ նպատակով պետությունից հատկացված գումարը կազմել է 400 մլն դրամ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4