Ինչպես տեղեկացանք ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջից, Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում «նախաստորագրվել է» համաձայնագիր, որ ռուսական կողմը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 500 մլն դոլար պետական վարկՙ մեր երկրի տնտեսության վրա միջազգային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները չեզոքացնելու նպատակով: Վարկը կտրամադրվի 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ ժամկետն է: Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի կողմից որեւէ այլ ոչ ֆինանսական պարտավորությունների կատարում եւ որ վարկը տրամադրվել է մեղմ պայմաններով: Այսպիսով, ՀՀՇ-ական շրջանակների` իրենց «հավաստի աղբյուրների» վրա հիմնված եւ շրջանառության մեջ դրված թեզը, թե Ռուսաստանի կողմից տրամադրվող գումարը կազմելու է 170 մլն դոլար, նրանց հերթական ապատեղեկատվությունն էր:
Ա. Մ.