Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Միկայի» ֆուտբոլիստները ստուգողական 2-րդ խաղում ուժերը չափեցին լեհական «Պյաստ» թիմի հետ, որը հանդես է գալիս բարձրագույն խմբում: 16 թիմերի մրցավեճում «Պյաստը» 17 խաղից հետո 15 միավորով ընթանում է 14-րդ տեղում: Խաղն ավարտվեց «Միկայի» հաղթանակով: Միակ գոլը խփել է Արամ Ոսկանյանը: «Միկան» Անթալիայում կմնա մինչեւ փետրվարի 18-ը: Այդ ընթացքում թիմը եւս երկու ստուգողական հանդիպում կանցկացնի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ