Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը, որ հեռացել էր «Խիմկիից», նոր մրցաշրջանում հանդես կգա Սոչիի «Ժեմչուժինա» թիմում, որտեղ ժամանակին հանդես է եկել: Քանի որ նա զբաղված էր նոր թիմի փնտրտուքով, ուստի չի մեկնի Կիպրոսՙ մասնակցելու փետրվարի 11-ին Լատվիայի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը: Նրա փոխարեն հավաքականում ընդգրկվել է փյունիկցի Գեւորգ Ղազարյանը: Հայաստանի ազգային հավաքականը երեկ մեկնեց Կիպրոս:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ